Աշխարհ

11.11.2013 11:27


Թայֆունի հետևանքով Ֆիլիպիններում շուրջ 630.000 մարդ կորցրել է տունը

Թայֆունի հետևանքով Ֆիլիպիններում շուրջ 630.000 մարդ կորցրել է տունը

«ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ Հայան թայֆունի հարվածի հետևանքով Ֆիլիպիններում շուրջ 630.000 մարդ կորցրել է տունը. նրանց բնակարանները քանդվել կամ վնասվել են հեղեղումների և սողանքների հետևանքով։ Հումանիտար կազմակերպություններն արդեն հավաքել են մանկական կերեր, առաջին բուժօգնության միջոցներ։

Զոհերի թիվը, տարբեր լրատվամիջոցների տվյալներով, տատանվում է մի քանի հարյուրից մինչև 10 հազարի միջև։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսում այս տարվա ընթացքում տեղի ունեցած թայֆունների հետևանքով տուժածների թիվը հասնում է 9.5 մլն-ի։

Այս խորագրի վերջին նյութերը