Լրահոս

Ապրիլ 19, 2014 13:04

Տիրան Լոքմագյոզյան. «Մենք խնդիր ունենք կազմակերպված լինելու»

Տիրան Լոքմագյոզյան. «Մենք խնդիր ունենք կազմակերպված լինելու»

Այսօրվա ասուլիսին «Ակօս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը լրագրողներին հայտնել է, որ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իրականացվող ծրագրերն ավելի նման են պարտականության, որի անվան տակ բյուջեից գումարներ են կորզում. «Մենք խնդիր ունենք կազմակերպված լինելու: Ունենք տարբեր կառույցներ՝ Ցեղասպանության թանգարանը, Երևանի պետական համալսարանը, Գիտությունների ազգային ակադեմիան, որոնք բոլորն էլ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են, բայց նրանց կոորդինացնող մի կառույց չկա. պետությունը հստակ ռազմավարություն չունի: Պետական այրերն այսօր հստակ պատկերացում ու քաղաքականություն չունեն Ցեղասպանության հարցի հետ կապված: Երեք նախագահ ենք ունեցել, երեքն էլ տարբեր դիրքորոշում է հայտնել Ցեղասպանության հարցի շուրջ, իսկ թուրքերը՝ հակառակը»:

Տիրան Լոքմագյոզյանն անհանգստություն է հայտնել՝ կապված թե՛ Հայաստանի, թե՛ աշխարհի ազգային արխիվների ուսումնասիրության հետ. «Աշխարհում կան օտար արխիվներ, որոնք ուսումնասիրված չեն, դրանք պետք է ուսումնասիրել, և հնարավոր է՝ արժեքավոր փաստեր գտնվեն: Բայց մենք մեր ազգային արխիվն ամբողջությամբ չենք ուսումնասիրել, միայն վերջերս որոշ ուսումնասիրությունների մասին գրքեր հրատարակվեցին, բայց դա քիչ է»։

Խաչատուր Մարոզյանն էլ՝ «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահը, հավելել է, որ Հայաստանը պետք է Հայոց ցեղասպանության հարցով դիմի միջազգային քրեական դատարաններ, և հարցն այդտեղ լուծի. «Մենք կոչ ենք անում ունենալ սեղանին նոր հայեցակարգային մոտեցումներ, և դրանցից մեկն իրավական խողովակներով առաջ շարժվելն է: Քաղաքական ճանապարհով պետություններին կոչ անել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խնդրին լուծում չի բերում, քանի որ ցանկացած երկիր առաջնորդվում է իր երկրի շահերից ելնելով: Ցանկացած հանցագործություն իր պատիժը ստանում է դատարանում»,–ասել է բանախոսը՝ ընդգծելով միջազգային ցեղասպանագետների, իրավաբանների օգնության անհրաժեշտությունը։

Այս խորագրի վերջին նյութերը

Այսօր Ուսանողության միջազգային օրն է

Այսօր Ուսանողության միջազգային օրն է

Նոյեմբեր 17, 2018 07:30 1939թ. Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են եկել փողոց։
Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով ՀՀ կառավարության շենք ներխուժման դեպքից

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով ՀՀ կառավարության շենք ներխուժման դեպքից

Նոյեմբեր 16, 2018 21:29 Պարզվել է՝ ով է նա և ինչ տիպի նռնակ է փորձել պայթեցնել ներսում։
Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Նոյեմբեր 16, 2018 20:26 Արձանի վրա գրություն են թողել:
Մարտական կրակով զորավարժություններ Նախիջևանում

Մարտական կրակով զորավարժություններ Նախիջևանում

Նոյեմբեր 16, 2018 20:00 Կրկին հին կադրեր են օգտագործում:
Բաքու-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հազիվ է խուսափել վթարից

Բաքու-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հազիվ է խուսափել վթարից

Նոյեմբեր 16, 2018 18:41 Քիչ է մնացել՝ բախվի Մոսկվա-Պեմզա չվերթի ինքնաթիռին:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նոյեմբեր 16, 2018 17:41 Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:
Իլհամ Ալիևը գալիք երկուշաբթի կմեկնի Մինսկ

Իլհամ Ալիևը գալիք երկուշաբթի կմեկնի Մինսկ

Նոյեմբեր 16, 2018 17:15 Նախատեսված են բանակցություններ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Սամվել Մայրապետյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին

Սամվել Մայրապետյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին

Նոյեմբեր 16, 2018 16:54 Խնդրել է քննարկել անձնական երաշխավորություններով ազատ արձակելու հարցը:
Միկրոավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել էր 240.000 դրամ

Միկրոավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել էր 240.000 դրամ

Նոյեմբեր 16, 2018 16:16 Կասկածյալը ոստիկանությունում է:
Թնդանոթային զարկեր՝ ի պատիվ արքայազն Չարլզի 70-ամյակի

Թնդանոթային զարկեր՝ ի պատիվ արքայազն Չարլզի 70-ամյակի

Նոյեմբեր 16, 2018 15:58 Տոնախմբություն է կազմակերպվել։
Էջմիածնում խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին

Էջմիածնում խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին

Նոյեմբեր 16, 2018 14:54 Ծնողների հետ միասին բռնության թիրախ է դարձել։
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Նոյեմբեր 16, 2018 13:12 Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է թույլ անձրև:
Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը

Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը

Նոյեմբեր 16, 2018 12:30 Ռեյտինգային ցուցակի դեմ բողոքի համար։
«Հայաստանը չի կարող հակառակվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցմանը». Պետդումայի պատգամավոր

«Հայաստանը չի կարող հակառակվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցմանը». Պետդումայի պատգամավոր

Նոյեմբեր 16, 2018 12:26 Սավելևը նշել է, որ ռուսական կողմը կաջակցի Ադրբեջանին։