Մեկնաբանություն

16.11.2014 12:25


Մուխիկայի «Բզեզն» ու Սերժ Սարգսյանի «Mersedes-Benz»–ը. Ուրուգվայն ու Հայաստանը

Մուխիկայի «Բզեզն» ու Սերժ Սարգսյանի «Mersedes-Benz»–ը. Ուրուգվայն ու Հայաստանը

Ինչը կցանկանաս ինքդ քեզ՝ ցանկացի՛ր դմացինիդ: Կամ հակառակը: Աստվածշնչյան ճշմարտություն:

Հարց՝ ո՞վ կցանկանա լինել «Սերժ Սարգսյան նախագահ»: Խոսքը անձնական որակների մասին չէ, չնայած դրանք էլ երկրորդական դեր չեն խաղում:

Սերժ Սարգսյանն արեց իր գործը: Մենք այլևս գիտենք, թե ինչպիսի երկրի ղեկավար չպետք է ունենանք: Դրա գինը ծանր նստեց Հայաստանի վրա, բայց միգուցե այդպես էր պետք, որ, ի վերջո, սթավեինք: Ընդ որում, Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ոչ միայն առանձին դեմքերն են դառնալու ժամկետանց, այլև բոլոր այն նողկալի երևույթները, որոնք դարձան գաղջ մթնոլորտի հաստատման պատճառ:

Հաջողված ղեկավարի կամ «աշխարհի հզորների» օրինակներ բերելու ցանկություն չկա: Պարզապես 2 ուշագրավ լուր:

Ուրուգվայը ճանաչվել է Լատինական Ամերիկայի ամենաբարեկեցիկ երկիրը։

Աշխարհի ամենաաղքատ նախագահը նույն Ուրուգվայի ղեկավար Խոսե Մուխիկան է, ով, ի դեպ, հրաժարվել է իր հին կամ, ինչպես մենք ենք ասում, «պայթած», «Volkswagen Beetle»-ը 1 միլիոն դոլարով վաճառել արաբ շեյխին։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը