Մեկնաբանություն

22.11.2014 11:45


Չսիրված իշխանությունը երկար չի կարող մնալ

Չսիրված իշխանությունը երկար չի կարող մնալ

Այն, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին իսկ տարիներից պետական ապարատն անընդհատ ունեցել է խնդիրներ, գաղտնիք չէ ոչ մեկի համար։ Բայց այն, ինչ կատարվում է այսօր, ուղղակի փաստում է՝ համակարգի ներսում լարվածությունն օր օրի խորանում է։ Խոսքը հրապարակային իրադարձությունների մասին չէ։ Չնայած, դրանք էլ պակաս չեն արտացոլում իշխանական բուրգի ներսում տիրող տրամադրությունները։

Վերցնենք թեկուզ պետական ապարատի միջին ու ցածր օղակները։ ՍԴ նախագահը նրանց որակեց «բորենիներ»՝ այսօրվա տխուր պատկերի ամբողջ պատասխանատվությունը բարդելով հենց այս հատվածի վրա։

Միջին ու ավելի ցածր պաշտոնյաները երբեք դեմ չեն արտահայտվել իշխանությանը։ Եվ դա հասկանալի է։ Եթե բողոքել էլ են՝ առավելագույնը իրենց վերադասից, այն էլ՝ խոհանացում։ Ու եթե այսօր նույն այդ օղակների ներկայացուցիչները բացիեբաց քլնգում են (շատ մեղմ է ասված) գործող իշխանությանը, այն էլ՝ իր ներկայությամբ, նշանակում է՝ փոփոխություններին պատրաստ են նաև նրանք։ Խոսքը, բնականաբար, սահմանադրական փոփոխությունների մասին չէ։

Ստացվում է՝ իշխանափոխության գործընթացը, համաժողովրդական շարժմանը զուգահեռ, սկսվել է նաև հենց իշխանության ներսում։

Արդյոք Սերժ Սարգսյանն ունի՞ ռեսուրս՝ կանգնեցնելու իշխանական բուրգի՝ գնալով մեծացող ճաքերը։ Եթե ունի էլ, դրանք, միևնույն է, մաշվում են։

Առաջիկա ժամանակահատվածը ցույց կտա գործող նախագահի իրական հնարավորությունները։ Բայց դա արդեն բացարձակապես էական չէ։

«Ապահով Հայաստան» կարգախոսը փշրվեց հենց իշխանության համար։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը