Լրահոս

26.11.2014 22:33


Ռոբերտ Տրուխիլյոն վավերագրական ֆիլմի նկարահանումների համար հանգանակություն է կազմակերպել

Ռոբերտ Տրուխիլյոն վավերագրական ֆիլմի նկարահանումների համար հանգանակություն է կազմակերպել

Հայտնի «Metallica» խմբի բասկիթառահար Ռոբերտ Տրուխիլյոն արդեն 4-րդ տարին է՝ զբաղվում է՝ պատմության ընթացքում ամենատաղանդավոր և էքսցենտրիկ բասկիթառահարներից մեկի՝ Ջակո Պաստորիուսի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքներով։

«Jaco: The Movie» անվամբ ֆիլմն ընդգրկելու է երաժշտի գործընկերների պատմությունները նրա մասին և այլն։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտելու համար Ռոբերտ Տրուխիլյոն հանգանակություն է կազմակերպել։

Ջակո Պաստորիուսը համարավում է բոլոր ժամանակների լավագույն բասկիթառահարներից մեկը։ Նա մահացել է 1987թ.–ին՝ ակումբներից մեկի թիկնապահի հետ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո՝ այդպես էլ դուրս չգալով կոմայից։

Այս խորագրի վերջին նյութերը