Աշխարհ

27.11.2014 10:57


«WikiLeaks»–ի հիմնադիր. ««Google»–ն աշխատում է ԱՄՆ պետքարտուղարության համար»

«WikiLeaks»–ի հիմնադիր. ««Google»–ն աշխատում է ԱՄՆ պետքարտուղարության համար»

Ամերիկյան «Google» ընկերությունն աշխատում է ԱՄՆ պետքարտուղարության համար։ Այդ բացահայտումն առկա է «WikiLeaks»–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գրքում, որը լույս կտեսնի դեկետեմբերի 1-ին։

Իսպանական «Publico.es» առցանց թերթի տվյալներով՝ այդ եզրակացությանն Ասանժը եկել է «Google»–ի նախագահ Էրիկ Շմիդթի և ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջերեդ Քոենի հետ 2011թ. հունիսին Լոնդոնում կայացած երկարատև զրույցից հետո։ Ինչպես նշել է «Publico»–ն, իր գրքում Ասանժը բոլոր մանրամասներով պատմում է կայացած խոսակցության մասին, որը նրան կասկածների է մղել։
«Հենց այդ պահին ես գիտակցեցի, որ Էրիկ Շմիդթը, շատ հնարավոր է, ոչ միայն «Google»–ի ղեկավարն է։ Ինձ մի խումբ անձինք են այցելել, որոնց քառորդը «Google»–ի, երեք քառորդն՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներից էին», – մեջբերում է թերթը գրքից։
Ըստ Ասանժի՝ ընկերության սեփականատերը Կենտրոնական հետախուզական ընկերությանն ու Հետախուզական դաշնային բյուրոյին է տրամադրում օգտատետերի փոստային նամակագրությունները։ Այդպիսի մուտք, «WikiLeaks»–ի հիմնադրի խոսքերով, վարչության աշխատակիցները կարող են ստանալ առանց դատախազության կամ դատարանի որոշման ցանկացած ոստիկանական բաժանմունքում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը