Լրահոս

27.11.2014 11:07


Լոնդոնում ավելի քան հազար մարդ բողոքում է Ֆերգյուսոնում սպանության գործով դատարանի որոշման դեմ

Լոնդոնում ավելի քան հազար մարդ բողոքում է Ֆերգյուսոնում սպանության գործով դատարանի որոշման դեմ

Ավելի քան հազար մարդ բրիտանական մայրաքաղաքի ԱՄՆ դեսպանատան մոտ զանգվածային ցույցեր է անցկացնում։ Հավաքվածները բողոքում են դատարանի որոշման դեմ ամերիկյան Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում սևամորթ դեռահասի սպանության գործով։ Սպանող սպիտակամորթ ոստիկանը չի պատժվել։
Տեղական ԶԼՄ–ի տվյալներով՝ ակցիան կազմակերպվել է «Կանգնենք ռասիզմի դեմ» հասարակական շարժման կողմից։
Ի սկզբանե բողոքողները մոտ 500 էին, սակայն շուտով նրանց միացան ավելի քան հազար, այսպես կոչված, «Լոնդոնի սևամորթ հեղափոխականների» անդամները, որոնք ակտիվ հանդես են գալիս սևամորթների իրավունքների համար։
Ցուցարարները պահանջում էին արդար դատ անցկացնել և փողոցներից «հավաքել մարդասպան ոստիկաններին»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը