Լրահոս

27.11.2014 18:05


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է խարդախության՝ 6, խուլիգանության՝ 1, գողության, յուրացման և ապօրինի ծառահատման 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը