Լրահոս

27.11.2014 15:15


Կրեմլում հաստատել են Պուտինի և Պորոշենկոյի հեռախոսազրույցը

Կրեմլում հաստատել են Պուտինի և Պորոշենկոյի հեռախոսազրույցը

Կրեմլում հաստատել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հեռախոսազրույցը, սակայն «հորինվածք» են համարել ռուսական կողմի սպառնալիքները հեռախոսազրույցի ընթացքում։
«Իրոք, ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, նախօրեին՝ երեկոյան, հեռախոսազրույց է կայացել Պուտինի և Պորոշենկոյի միջև», – ասել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «ՏԱՍՍ»–ի հարցին։
«Խոսքը երկկողմանի հարաբերությունների և Ուկրաինայի հարավ–արևելքի իրավիճակի մասին էր», – հավելել է նա։

Իսկ նախօրեին զինված ուժերի զարգացման թեմայով հերթական նիստի ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում, և չի խառնվելու աշխարհաքաղաքական ինտրիգների, որքան էլ փորձեն նրան ներքաշել։

Այս խորագրի վերջին նյութերը