Լրահոս

28.11.2014 22:32


Դեյվ Լոմբարդոն կարող է դառնալ «Megadeth»-ի թմբկահարը

Դեյվ Լոմբարդոն կարող է դառնալ  «Megadeth»-ի թմբկահարը

«Slayer»–ի նախկին թմբկահար Դեյվ Լոմբարդոն հայտնել է, որ հետաքրքրված է «Megadeth»-ում հարվածային գործիքների առաջ նստելու հարցում։ Ներկա պահին երաժիշտը շրջագայում է Եվրոպայով՝ տալով վարպետության դասեր։

«Մասթեյնը (խոսքը «Megadeth»-ի առաջատար Դեյվ Մասթեյնի մասին է-խմբ.) ունի իմ հեռախոսահամարը։ Ես սպասում եմ նրա զանգին»,–ասել է Լոմբարդոն։

Ի դեպ, երաժշտական քննադատներն արդեն նշում են, որ եթե Լոմբարդոն զբաղեցնի «Megadeth»-ի թմբկահարի թափուր տեղն, ապա այն վստահաբար կարելի է սուպերխումբ անվանել։

Այս խորագրի վերջին նյութերը