Լրահոս

28.11.2014 17:00


Արտակարգ դեպք. եղբայրները Կիևյան կամրջից փորձել են ինքնասպանություն գործել

Արտակարգ դեպք. եղբայրները Կիևյան կամրջից փորձել են ինքնասպանություն գործել

Քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Շիրակի մարզի Շիրակ գյուղի 2 բնակիչ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա» ԲԿ տեղափոխվածները եղբայրներ են՝ 27-ամյա Գեղամը և 21-ամյա Դավիթը:

Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ եղբայրներն այսօր փորձել են Կիևյան կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել, սակայն այդ պահին նրանց են մոտեցել Աշոտ անունով մի քաղաքացի և ևս մեկ այլ քաղաքացի, ովքեր որոշ ժամանակ համոզել են եղբայրներին, որպեսզի նրանք այդ քայլին չդիմեն, մինչև ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր եղբայրներին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դավիթն արդեն անցած է եղել կամրջի վտանգավոր եզրագիծը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գեղամն ամուսնացած է, ունի 1 տարեկան երեխա, ծնողներն էլ առողջական խնդիրներ ունեն: Նրանց ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: 1 շաբաթ առաջ եղբայրներից մեկն արդեն փորձել էր Դավիթաշենի կարջից ցած նետվել, սակայն այն կանխել էին փրկարարներն ու քաղաքացիները:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը