Լրահոս

18.12.2014 10:59


Օբամա. «Կուբայի հետ հարաբերությունների լավացումը թույլ կտա ԱՄՆ–ին առավել ազդել նրա վրա»

Օբամա. «Կուբայի հետ հարաբերությունների լավացումը թույլ կտա ԱՄՆ–ին առավել ազդել նրա վրա»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ ամերիկյան իշխանությունների կողմից ծրագրավորվող հարաբերությունների լավացումը Կուբայի հետ թույլ կտա Վաշինգտոնին ավելի մեծ ազդեցություն ունենալ այդ երկրի վրա։ Այս մասին նա նախօրեին հայտարարել է «АВС» հեռուստաընկերության լրագրողներին տված հարցազրույցում։
Լրագրողի հարցին՝ արդյոք Կուբայում բռնատիրությո՞ւն է, Օբաման պատասխանել է. «Այդ երկիրը միակուսակցական համակարգով է։ Սակայն պետք է հիշել, որ այդպիսին են նաև Չինաստանն ու Վիետնամը»։

«Սակայն մենք եկել ենք այն եզրահանգման, որ մենք ավելի մեծ ազդեցություն ունենք իրադարձությունների ընթացքի վրա, երբ մենք այդ երկրներում գործող դեսպան ունենք...», – ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա նաև նշել է, որ Կուբայում «սերունդների փոփոխություն տեղի կունենա»։
Ինչպես նշել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը, Վաշինգտոնը մտադիր է թուլացնել Կուբայի դեմ կիրառվող առևտրային էմբարգոն և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հավանայի հետ։
Օբաման չի բացառել իր այցը Կուբա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը