Լրահոս

18.12.2014 12:41


Սիրիական բանակը շրջապատել է ավազակախմբերի վերջին հանգրվանը Հալեպի հյուսիսում

Սիրիական բանակը շրջապատել է ավազակախմբերի վերջին հանգրվանը Հալեպի հյուսիսում

Սիրիայի կառավարական զորքերի մարտիկները շրջապատել են փախստականների ճամբար Խանդարաթը՝ ավազակախմբերի վերջին հանգրվանը Հալեպ քաղաքի մուտքի մոտ՝ թուրքական սահմանի կողմից։
Ստացվող տեղեկատվության համաձայն՝ մարտեր են բռնկվել Հարեթ–Թարշիհա շրջանում՝ ճամբարի ծայրամասում։ Սիրիական բանակի կողմում կռվում են Ազգային պաշտպանության ուժերի կամավորները և պաղեստինյան «Լիվա ալ–Քուդս» ջոկատը, որն աչքի է ընկել Հալեպի արևելքում Նեյրաբ փախստականների ճամբարը պաշտպանելիս։

«Մարտերը դաժան բնույթ են կրում, սակայն սիրիական զինծառայողներին հաջողվել է մի քանի դիրք գրավել և նեղել թշնամուն», – պատմել է ականատեսներից մեկը։ Գործողության հաջող ավարտի դեպքում զորքերը դուրս կգան Շքիֆ արդյունաբերական գոտի և վերջնականապես կփակեն Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի մուտք տանող ճանապարհը։

Հալեպի աղբյուրը վկայում է, որ զինված ընդդիմության խմբերը խուճապահար լքում են քաղաքի արևելյան շրջանները, որպեսզի չհայտնվեն արգելափակման մեջ։ Թաղամասերի շրջափակումը դրական ազդեցություն է ունեցել քաղաքի արևմտյան հատվածների վրա, որտեղ ավելի քիչ են սկսել ականներ ընկնել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը