Լրահոս

18.12.2014 16:35


Վրաստանի ԱԳՆ–ն չեղարկել է Սահակաշվիլու նախագահական անձնագիրը

Վրաստանի ԱԳՆ–ն չեղարկել է Սահակաշվիլու նախագահական անձնագիրը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր Ստրասբուրգում վրաց լրագրողներին ասել է, որ Եվրախորհրդարանի նիստին է ժամանել որպես շարքային քաղաքացի, որտեղ մոտակա ժամերին կայանալու է ԵՄ հետ Վրաստանի ասոցացման պայմանագրի վավերացումը։ Այս մասին տեղեկացնում է interfax.ru–ն։
Նա հայտնել է, որ զարմանքով է ընդունել Վրաստանի ԱԳՆ–ի կողմից իր նախագահական անձնագրի չեղարկման փաստը։
Հիշեցնենք՝ Վրաստանի գլխավոր դատախազությունն այս տարվա հուլիսին քրեական հետապնդում է սկսել Սահակաշվիլիի դեմ մի քանի գործով և նրա նկատմամբ ներքին հետախուզում հայտարարել։ Ինտերպոլը դեռևս չի բավարարել վրացական դատախազության խնդրանքը՝ նախկին նախագահին միջազգային հետախուզության մեջ հայտարարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը