Մեկնաբանություն

21.12.2014 14:57


Բուլիմիկ իշխանությունը

Բուլիմիկ իշխանությունը

Հայաստանի իշխանություններին ուղղված ամեն մի դիտարկում (խոսքը հայհոյանքի մասին չէ) վաղուց հռետորական իմաստ է ստացել:

Ինչքան շատ ենք իշխանությանը հարցնում՝ «Որքա՞ն կարելի է», կամ «Ե՞րբ եք վերջապես կշտանալու», այնքան ավելի վատ է լինում:

Իրականում ուղեղիդ մեջ չի տեղավորվում՝ ո՞նց կարող է 40% աղքատություն արձանագրած, 300 հազար մարդու Հայաստանից «խոպանի» ուղարկած, եվրաասոցացված, բայց ԵՏՄ-ի գրկում հայտնված իշխանությունը մեկ օրվա ընթացքում ազգային արժույթի գերանկում ու գերթռիչք ունենալ:

Պատերազմական դրության մեջ գտնվող երկրի իշխանությունը, ո՞նց...

Բուլիմիա: Հիվանդություն է: Մարդը ուտում, ուտում, լափելու աստիճանի ուտում է, բայց չի կշտանում: Ուղեղը ստամոքսին չի ուղարկում ազդակը, որ կշտացել ես՝ հերի՛ք է: Ու շարունակում է բուլիմիկը ծամել:

Ասում են՝ այս հիվանդությունը, մեծ հաշվով, չի բուժվում: Այն նյարդային ինչ-որ խանգարման հետևանք է, որի բուն պատճառները տանում են դեպի մանկություն: Եղել են դեպքեր, երբ բուլիմիկը այնքան է կերել, մինչև շնչահեղձ է եղել: Սիրտը չի դիմացել...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը