Լրահոս

22.12.2014 17:07


Աստղաբան-էզոթերիկը ներկայացնում է 2015թ. կանխատեսումները

Աստղաբան-էզոթերիկը ներկայացնում է 2015թ. կանխատեսումները

Այսօր հրավիրված ասուլիսում աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրել է 2015թ. կանխատեսումները։

Նրա խոսքերով՝ կապույտ այծի տարին հաջողակ է լինելու կամք և ուժ դրսևորելու, ռիսկի գնալու պատրաստ մարդկանց համար։ 2015թ. նաև բավականին շատ էներգիա է կուտակվելու, քանի որ դրան հաջորդող երեք տարիները բավականին բարդ են լինելու:

Խոյեր–բարդ տարի է սպասվում. կունենան էներգիայի կորուստ, որոնք տարեվերջին կփոխհատուցվեն երջանկության փոքր, բայց հաճախակի կրկնվող առիթներով:

Ցուլեր–հետաքրքիր տարի է սպասվում. հաջողություն կունենան աշխատանքային գործունեությունում և ֆինանսական հարցերում: Ռիսկերը կլինեն արդարացված, կտրուկ առաջընթացի հիանալի հնարավորություններ կստեղծվեն։

Երկվորյակներ–հաջողակ տարի է սպասվում. այս կենդանակերպի նշանի տակ ծնվածների խոսքը հատուկ զորություն կունենա և տարբեր ոլորտներում հաջողությունների, բաղձալի երազանքների իրականացման կբերի, որոնք նրանք ունեին հատկապես 2012թ. սկսած:

Խեցգետիններ–կհաղթահարեն բազմամյա անկումային տրամադրությունը և աշխատանքային գործունեությունում, համարձակ որոշումներում հաջողության կհասնեն:

Առյուծներ–առանց մտածելու կարող են ռիսկի դիմել. վտանգավոր իրավիճակները հաջողությամբ կավարտվեն: Ինչպես երկվորյակների դեպքում, նրանց խոսքը ևս մեծ ուժ կունենա:

Կույսեր–հաջողություն է սպասվում ճանապարհորդող կույսերին. յուրաքանչյուր ճանապարհորդություն բարեհաջող կլինի։

Կշեռքներ–բոլոր ռիսկային նախաձեռնությունները հաջողությամբ կպսակվեն. 2015թ. գլխավոր հաջող նշանն է:

Կարիճներ–բարդ տարի է սպասվում. էներգիա կկորցնեն: Խորհուրդ է տրվում հաջորդ տարի չճամփորդել, այլ զբաղվել ստեղծագործական աշխատանքով:

Աղեղնավորներ–հաջողակ տարի է սպասվում թե՛ անձնական կյանքում, թե՛ աշխատավայրում, որը նրանց շատ հեշտ կտրվի։

Այծեղջյուրներ–կարող են նոր գործ սկսել և կյանքի կոչել իրենց երազանքները, ամուր ընտանիք ստեղծել:

Ջրհոս–փոփոխություններով լի տարի է սպասվում. ներքին հավասարակշռություն կգտնեն, և կհանդարտվեն հոգում կուտակված կրքերը:

Ձկներ–առողջության հետ կապված խնդիրներ կունենան. տարեսկզբին պետք է կամքի ուժ դրսևորեն, որ տարեվերջին կորուստներ չունենան. պետք է վստահեն իրենց ինտուիցիային:

2015թ. գույներն են կարմիրն ու կանաչը, մետաղը՝ երկաթը, քարը՝ ամետիստն ու լեռնային բյուրեղապակին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը