Լրահոս

22.12.2014 21:08


Հրդեհ ավտոլվացման կետում

Հրդեհ ավտոլվացման կետում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.26-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան 4-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող ավտոլվացման կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.46-ին, մարվել՝ 19.57-ին: Այրվել է ավտոլվացման կետի տանիքը (15 քմ), իսկ ներսում՝ փրփրապլաստ ու ապակեբամբակ (5 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը