Լրահոս

28.12.2014 01:28


Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ-ի նոր ակադեմիկոսներ եւ թղթակից անդամներ

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ-ի նոր ակադեմիկոսներ եւ թղթակից անդամներ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցան ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունները, որոնց մասնակցեցին ՀՀ ԳԱԱ 45 ակադեմիկոս եւ 53 թղթակից անդամ:

Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնականգիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակականգիտությունների բաժանմունքներում դեկտեմբերի 26-ին ընտրված թեկնածուներից ընտրություններին ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսի 10 եւ 15 թղթակից անդամների թեկնածություն:

Դեկտեմբերի 27-ի ընտրությունների արդյունքում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ընտրվեցին`

Գյուղատնտեսական մեքենաշինություն մասնագիտության գծով տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արշալույս Թարվերդյանը

  • Լազերային ֆիզիկա մասնագիտության գծով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ Ռադիկ Կոստանյանը
  • Ռադիոֆիզիկա, ռադիոաստղագիտություն մասնագիտության գծով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ Ալբերտ Ղուլյանը
  • Բժշկագիտություն մասնագիտության գծով բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռազմիկ Աբրահամյանը
  • Ֆիզիկական քիմիա մասնագիտության գծով քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լեւոն Թավադյանը:
  • Պատմություն մասնագիտության գծով պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը
  • Արեւելագիտություն մասնագիտության գծով պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը
  • Իրավագիտություն մասնագիտության գծով իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանը
  • Սոցիոլոգիա մասնագիտության գծով սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գեւորգ Պողոսյանը:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ ընտրվեցին`

  • Մաթեմատիկա մասնագիտության գծով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորԲորիս Նահապետյանը
  • Ինֆորմատիկա մասնագիտության գծով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորԼեւոն Ասլանյանը
  • Միկրոէլեկտրոնիկա մասնագիտության գծով տեխնիկական գիտությունների դոկտոր Վազգեն Մելիքյանը
  • Լազերային ֆիզիկա մասնագիտության գծով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արմեն Մելիքյանը
  • Կոնդենսացված միջավայրի ֆիզիկա մասնագիտության գծով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արտակ Մկրտչյանը
  • Ռադիոֆիզիկա մասնագիտության գծով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արսեն Հախումյանը
  • Մոլեկուլային կենսաբանություն մասնագիտության գծով կենսաբանական գիտությունների դոկտոր Աննա Բոյաջյանը
  • Բժշկագիտություն մասնագիտության գծով բժշկական գիտությունների դոկտոր Արթուր Շուքուրյանը
  • Օրգանական քիմիա մասնագիտության գծով քիմիական գիտությունների դոկտոր Վիգեն Թոփուզյանը
  • Հնագիտություն մասնագիտության գծով պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը
  • Արվեստագիտություն մասնագիտության գծով արվեստագիտության դոկտոր Արարատ Աղասյանը
  • Գրականագիտություն մասնագիտության գծով բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը
  • Լեզվաբանություն մասնագիտության գծով բանասիրական գիտությունների դոկտոր Սեդա Գասպարյանը:

Քվեների անբավարարության պատճառով Կոնդեսացված միջավայրի ֆիզիկայի մասնագիտության գծով ակադեմիկոսի թեկնածու Համլետ Կարայանը, Շրջակա միջավայրի ուսումնասիրություն մասնագիության գծով թղթակից անդամի թեկնածու Արմեն Սաղաթելյանը եւ Երկրաբանություն մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու Արկադի Կարախանյանը չընտրվեցին:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը