Լրահոս

24.01.2015 14:48


Աֆղանստանի արևելքում պայթյունի հետևանքով երկու սահմանապահ է զոհվել

Աֆղանստանի արևելքում պայթյունի հետևանքով երկու սահմանապահ է զոհվել

Առնվազն երկու սահմանապահ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել ինքնաշեն ականառումբի պայթյունի հետևանքով Աֆղանստանի Նինգարխաչ նահանգում։ Այս մասին հաղորդել է տեղական ՆԳՆ–ն։
Ոստիկանության տվյալներով՝ պատահարը տեղի է ունեցել Պակիստանի հետ սահմանակից շրջանի կանգառներից մեկում։ Պայթուցիկ սարքը գործել է, երբ դրա կողքով անցնում էր իրավապահների մեքենան։ Այն գրեթե ամբողջապես ոչնչացվել է պայթյունի հետևանքով։ Խմբավորումներից ոչ ոք դեռևս չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։
Միևնույն ժամանակ, հարևան Կունար նահանգում տեղի է ունեցել Աֆղանստանի ուժային կառույցների ղեկավարների և տեղական վարչակազմի ներկայացուցիչների հանդիպումը, որում քննարկվել են թալիբների խմբերի՝ Պակիստանի տարածքից հանրապետություն ներթափանցելուն հակազդելու միջոցները։ Որոշում է ընդունվել սահմանամերձ շրջաններում մտցնել հատուկ հակաահաբեկչական ռեժիմ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը