Լրահոս

27.01.2015 09:43


Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է

Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է

Հունվարի 27-ին նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը (International Holocaust Remembrance Day): Օրը հիմնվել է 2005 թվականի նոյեմբերի 1-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թիվ 60/7 բանաձևով:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հատուկ նիստ է գումարվել՝ նվիրված 1945 թվականի հունվարի 27-ին խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի նացիստական համակենտրոնացման ճամբարի գերիների ազատագրման 60-րդ տարեդարձին:

Օսվենցիմի գոյության ընթացքում, տարբեր գնահատականներով, ճամբարում 1.5-ից մինչեւ 2.2 մլն մարդ է զոհվել:

Այս խորագրի վերջին նյութերը