Լրահոս

27.01.2015 17:10


«Մերսեդես»՝ Սևանա լճում

«Մերսեդես»՝ Սևանա լճում

Հունվարի 27-ին, ժամը 11.54-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Բերդակունք գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան առջևի հատվածով արգելափակվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածում (22-րդ կմ) հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 34 ZS 858 պետհամարանիշով ավտոմեքենան. տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը