Լրահոս

29.01.2015 18:01


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 14-ը: Բացահայտվել է գողության` 15, կողոպուտի` 1, խարդախության` 10, խուլիգանության 2 և մաքսանենգության 8 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և մարմնական վնասվածք հասցնելու` 1-ական, խարդախության և գողության 3-ական դեպք: Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը