Լրահոս

30.01.2015 08:26


Հրդեհ Արմավիրի մարզում և Վանաձոր քաղաքում

Հրդեհ Արմավիրի մարզում և Վանաձոր քաղաքում

Հունվարի 30-ին, ժամը 02.45-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի Նար-Դոս փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.31-ին, մարվել՝ ժամը 04.02-ին:

Այրվել է Է. Ա.-ի երկհարկանի տան 2-րդ հարկի առաստաղի փայտյա կառուցատարրերից (մոտ 16 քմ):

***

Հունվարի 29-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Հերացու փողոցում գտնվող 1 հարկանի շինությունում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.44-ին, մարվել՝ ժամը 21.00-ին:

Պարզվել է, որ Աբովյան 1բ հասցեում գտնվող քաղաքային այգում՝ Վ. Մ.-ին պատկանող չգործող շինության ներսում, այրվել են տնտեսական իրեր (մոտ 12 քմ մակերսով) և հատակը՝ մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը