Լրահոս

30.01.2015 10:41


Սինայի հյուսիսում ծայրահեղականների գրոհի զոհ է դարձել 20 մարդ

Սինայի հյուսիսում ծայրահեղականների գրոհի զոհ է դարձել 20 մարդ

20 մարդ է զոհվել, 36-ը՝ վիրավորվել Սինայի թերակղզու հյուսիսում՝ Էլ–Արիշ քաղաքում մի շարք գրոհների հետևանքով։ Այս մասին հաղորդել է Եգիպտոսի առողջապահության նախարար Թարեք Հաթերը։
Նախօրեին՝ ուշ երեկոյան, քաղաքը ցնցել են մի շարք պայթյուններ։ Երկու ական ընկել է Եգիպտոսի ԶՈւ հյուրանոցի վրա։ Այնուհետև մեքենա է պայթեցվել Անվտանգության վարչության մոտ։
Արաբական արբանյակային ալիքների տեղեկացմամբ էլ՝ զոհերի թիվը հասել է 25-ի։
Եգիպտոսի ԶՈւ պաշտոնական ներկայացուցիչ, ջոկատային գեներալ Մուհամմեդ Սամիրի հավաստմամբ՝ ներկայումս բանակը հետապնդում է զինյալներին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը