Քաղաքական

20.02.2015 14:25


Վահան Բաբայան. «Առաջին նախագահին սազական չէր»

Վահան Բաբայան. «Առաջին նախագահին սազական չէր»

Երկրի առաջին նախագահին սազական հայտարարություն չէր: Լեւոն Տեր-Պետրոսյանի «Սրտիս խոսքը» հոդվածում առկա հայտարարությունը, թե «ԲՀԿ-ի ներսում խառնակիչների խումբ կա», այսպես մեկնաբանեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

«Ընդհանրապես, սա սազական չէ. անիմաստ բաներ են, ես լուրջ չեմ վերաբերվում»,-«news.am»–ին ասաց Վահան Բաբայանը:

ԲՀԿ-ական պատգամավորի համար զարմանալի է «խառնակիչների խումբ» արտահայտությունը:

«Ի՞նչ է նշանակում խառնակիչների խումբ: Եթե մարդիկ դեմ են ցնցումներին, դեմ են ոչ կոնստրուկտիվ մոտեցումներով իշխանության ձգտելուն, ուրեմն այդ մարդիկ խառնակիչնե՞ր են: Ես չեմ կարողանում ճիշտ ընկալել»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ «news.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը