Լրահոս

27.02.2015 17:39


«Poopy Cat» գրասենյակում ավելի շատ կատու կա, քան մարդ (տեսանյութ)

«Poopy Cat» գրասենյակում ավելի շատ կատու կա, քան մարդ (տեսանյութ)

Եվրոպական «Poopy Cat» ընկերության գրասենյակում նկարահանված տեսանյութը շարունակում է մեծաքանակ դիտումներ հավաքել։

Ինչպես գրում է «Mirror»–ը, կենդանիների համար դիզայներական գիշերանոթներ արտադրող գրասենյակում ավելի շատ կատու է «աշխատում», քան մարդ։ Շտաբ–բնակարանում տասնյակից ավելի կատու է բնակվում, որոնք էլ անմիջապես փորձարկում են նոր արտադրանքը։ Պոչավորները հանգիստ մագլցում են մարդկանց ուսերին, պտտվում նոթբուքերի մոտ և փորձում ինչ–որ բան տպել տպիչով։

Աշխատակիցներն այդ ամենին միայն հումորով են արձագանքում. նրանցից ոչ ոք չի փորձում վտարել կենդանիներին։

«Երբ դուք խումհարի մեջ եք կամ պարզապես անտրամադիր, կատուներն ավելի լավ են հասկանում ձեզ, և փորձում են ինչ–որ կերպ օգնել»,–ասել է աշխատակիցներից մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը