Լրահոս

28.02.2015 00:05


Ջեյմս Քլափեր. «ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարն աղոտ է»

Ջեյմս Քլափեր. «ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարն աղոտ է»

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարն աղոտ է: Այս մասին հայտնում է «azatutyun.am»–ը։

Նա նշել է, որ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի հակամարտ գծում 2014 թվականին արձանագրվել է հրադադարի խախտումների և զոհերի թվի աճ: Ջեյմս Քլափերն ընդգծել է, որ լարվածության սրացումը վկայում է, որ հակառակորդ զինված ուժերի՝ իրարից այդքան մոտ գտնվելը կարող է ոչ դիտավորյալ կամ սխալների պատճառով լարվածության ռիսկեր պարունակել:

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության ղեկավարը Վրաստանի մասով նշել է, որ Թբիլիսիի ու Մոսկվայի միջև վիճաբանության առանցքային հարցերի շուրջ դժվար թե առաջընթաց տեղի ունենա, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումների և օկուպացված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի հարցերում: Նա նշել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև լարվածությունը կմնա բարձր:

«Մեր գնահատմամբ՝ Մոսկվան կշարունակի ճնշում գործադրել Թբիլիսիի վրա, որպեսզի Վրաստանը հրաժարվի Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ սերտ կապերից»,- ասել է Քլափերը։

Մանրամասները՝ «azatutyun.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը