Լրահոս

28.02.2015 09:54


Արտակարգ պատահար Լոռիում. հսկա ժայռը փլուզվել է ընթացող մեքենայի վրա (տեսանյութ)

Արտակարգ պատահար Լոռիում. հսկա ժայռը փլուզվել է ընթացող մեքենայի վրա (տեսանյութ)

Փետրվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: «Lorinews.am»--ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 34–րդ կմ–ի հատվածում փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով սարից հսկա ժայռաբեկորները թափվել են միջպետական ճանապարհի վրա: Փլուզման պահին ճանապարհին ընթացող մեքենա է եղել, ժայռը փլուզվել է անմիջապես «OPEL» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ այն վերածելով մետաղե ջարդոնի։ Բարեբախտաբար, մեքենայի վարորդն ու ուղևորը լուրջ վնասվածքներ չեն ստացել:

Վարորդի պատմելով՝ ամեն ինչ այնքան ակնթարթորեն է եղել, որ ինքը միայն հրաշքով է փրկվել. հակառակ դեպքում որևէ մեկը ողջ չէր մնա:

Մանրամասները՝ «Lorinews.am»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը