Լրահոս

28.02.2015 13:00


Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 27-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1993 թ. ծնված Վահրամ Բ.-ի գրպանից հայտնաբերել են 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Վահրամ Բ.-ն բերման է ենթարկվել գծային բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը