Լրահոս

02.03.2015 21:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 27-ից մարտի 2-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 27-ից մարտի 2-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը: Բացահայտվել է գողության` 12, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 2, խարդախության` 13, յուրացման` 3, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը