Լրահոս

03.03.2015 10:05


«Նաիրիտի» աշխատողներն այսօր բողոքի ցույց կիրականացնեն

«Նաիրիտի» աշխատողներն այսօր բողոքի ցույց կիրականացնեն

«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 11.00–ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ցույց կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Արդեն կրճատված աշխատողները պահանջում են վերջնահաշվարկ անել և մարել շուրջ 2 տարվա հասնող աշխատավարձի պարտքը։

Ավելի վաղ գրել էինք, որ Կառավարությունից և նախագահականից խոստացել էին պարտքի մարման ժամանակացույցով զբաղվել, սակայն նաիրիտցիներն այդպես էլ չստացան հարցի պատասախանը և խնդրին արդարացի լուծում տալու համար նորից ընտրեցին ցույցերի ճանապարհը։

Մանրամասներն՝ ավելի ուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը