Լրահոս

03.03.2015 17:46


Հրդեհ Նիզամի գյուղում

Հրդեհ Նիզամի գյուղում

Մարտի 3-ին, ժամը 14.08-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նիզամի գյուղի 7-րդ փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նիզամի գյուղի Ազատության փողոցի թիվ 1 տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.24-ին, մարվել` 14.35-ին: Այրվել է տան տանիքը` 60 ք.մ և խոտածածկ տարածք` 100 ք.մ:

Այս խորագրի վերջին նյութերը