Լրահոս

03.03.2015 16:49


Ոստիկանությունը՝ Պռոշյան գյուղում կրակոցների մասին

Ոստիկանությունը՝ Պռոշյան գյուղում կրակոցների մասին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 3-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կրակոցներ են հնչել: Ժամը 14.05-ին հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Արման Թ-.ն: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գյուղամիջում հնչել են կրակոցներ: Դեպքի վայրում հայտնաբերվել է 5 պարկուճ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը