Լրահոս

04.03.2015 11:06


«Բորուսիա»–ն դուրս է եկել Գերմանիայի գավաթի ¼ եզրափակիչ (տեսանյութ)

«Բորուսիա»–ն դուրս է եկել Գերմանիայի գավաթի ¼ եզրափակիչ (տեսանյութ)

Դուրտմունդի «Բորուսիա»–ն արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է Դրեզդենի «Դինամո»–ին և դուրս եկել Գերմանիայի գավաթի ¼ եզրափակիչ։

Առաջին խաղակեսում դուրտմունդցիների հարձակվող Մարկո Ռոյսը վնասվածք է ստացել և փոխարինվել Հենրիխ Մխիթարյանով։

Երկրորդ խաղակեսի մեկնարկին Չիրո Իմոբիլը բացել է հաշիվը, իսկ հիմնական ժամանակի ավարտին՝ դարձել դուբլի հեղինակ։

«Բորուսիա»–ի մասնակցությամբ ¼ եզրափակչի խաղը կկայանա ապրիլի 7–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը