Լրահոս

04.03.2015 17:41


Տաքսու վարորդը փախել էր՝ տանելով ուղևորի 4 օծանելիքը

Տաքսու վարորդը փախել էր՝ տանելով ուղևորի 4 օծանելիքը

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 3-ին՝ ժամը 16.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1996 թ. ծնված Վանիկ Գ.-ն Երևանի Մաշտոցի պողոտայի անցումի մոտ իջել է «Շևրոլետ» մակնիշի տաքսի ավտոմեքենայից և մտել խանութ, սակայն երբ վերադարձել է, ավտոմեքենան, որի մեջ թողել էր տոպրակ` 4 օծանելիքով, չի հայտնաբերել:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը 1992 թ. ծնված Էդգար Ղ.-ն է, որը ժամը 20.00-ին իրենց շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով օծանելիքները:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը