Աշխարհ

05.03.2015 09:56


Վիկտորյա Նուլանդ. «Վաշինգտոնը ՌԴ քաղաքականությունը կգնահատի գործով, այլ ոչ թե խոսքով»

Վիկտորյա Նուլանդ. «Վաշինգտոնը ՌԴ քաղաքականությունը կգնահատի գործով, այլ ոչ թե խոսքով»

ԱՄՆ–ը և Եվրոպան կչեղարկեն ՌԴ դեմ պատժամիջոցները մինսկյան պայմանավորվածությունների ամբողջական կատարման դեպքում։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը։

«Վաշինգտոնը ՌԴ քաղաքականությունը կգնահատի գործով, այլ ոչ թե խոսքով»,–ասել է Նուլանդը՝ հավելելով, որ ԱՄՆ–ը արդեն սկսել է խորհրդակցել իր եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվածությունները խախտելու դեպքում իր հետագա քայլերի մասին։

Նուլանդը նաև հստակեցրել է, որ մինսկյան պայմանավորվածոթւյունների իրագործումը կապված չէ Ղրիմի՝ ՌԴ–ին միանալու կապակցությամբ մտցված պատժամիջոցներին։ Պատժամիջոցները, որոնք արգելում են ամերիկյան և եվրոպական ընկերություններին աշխատել Ղրիմում, կմնան ուժի մեջ, քանի դեռ թերակղզին չի անցել Կիևի վերահսկողությանը։

Հակառուսական լրացուցիչ պատժամիջոցների մասին Բրյուսելում զգուշացրել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ բանակցություններից հետո.

«Մի բան հստակ է. եթե մինսկյան պայմանավորվածությունները չիրագործվեն, ԵՄ անդամները և Եվրահանձնաժողովը կխստացնեն պատժամիջոցները»։

Միևնույն ժամանակ, Մերկելը նկատել է, որ այս պահին պետք է կենրոնանալ համաձայնության իրագործմա՛ն վրա, այլ ոչ թե նոր պատժամիջոցների։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը