Լրահոս

05.03.2015 13:10


Գործելու է միասնական էլեկտրոնային գրանցամատյան

Գործելու է միասնական էլեկտրոնային գրանցամատյան

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» անցած տարեվերջին ընդունված օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հոկտեմբերի 1-ին: Օրենքի համաձայն գործելու է միասնական էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրանցվելու են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքները, այդ թվում՝ գրավը: Ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելու համար կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ:
ՀՀ կառավարությունն ընդունել է «Մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասելու դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը հաստատելու մասին» որոշումը, որով ստեղծվում է մանր փոխադրումներով տեղափոխվող ապրանքների պարզեցված հայտարարագրման ընթացակարգ:
Հաջորդ որոշմամբ գործադիրն ստեղծել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալություն, հաստատել դրա կանոնադրությունն ու կառուցվածքը:

Այս խորագրի վերջին նյութերը