Լրահոս

05.03.2015 22:41


Քաջարանում հյուրանոցի բակում կայանված «Միցուբիշի Պաջերո» է հրկիզվել

Քաջարանում հյուրանոցի բակում կայանված «Միցուբիշի Պաջերո» է հրկիզվել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 5-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունքից Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հյուրանոցի բակում կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.03-ին անհայտ անձը հրկիզել է նշված վայրում կայանված, հիմնարկություններից մեկին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի առաջամասը` ընկերությանը պատճառելով նյութական վնաս:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը