Լրահոս

06.03.2015 10:46


Հայտնի դերասան Հարիսոն Ֆորդը վթարի է ենթարկվել

Հայտնի դերասան Հարիսոն Ֆորդը վթարի է ենթարկվել

Հայտնի դերասան Հարիսոն Ֆորդի ինքնաթիռը Կալիֆոռնիայում վթարի է ենթարկվել: «TMZ»-ն հայտնում է, որ 72-ամյա դերասանի ինքնաթիռը, որի ղեկին հենց նա է եղել, վայր է ընկել Լոս Անջելեսի գոլֆի դաշտերից մեկում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը շարժիչի անսարքությունն է:

Հարիսոն Ֆորդը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նրա որդին` Բեն Ֆորդը, «Թվիթթերի» իր միկրոբլոգում գրել է. «Հայրիկի վիճակը լավ է։ Նա շատ ուժեղ մարդ է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը