Լրահոս

06.03.2015 10:56


Մարտի 8–ին՝ քայլարշավ և երաժշտական ֆեստ

Մարտի 8–ին՝ քայլարշավ և երաժշտական ֆեստ

Սույն թ. մարտի 8–ին՝ ժամը 14:00-ին, Ավ. Իսահակյանի արձանի մոտից կմեկնարկի Կանանց իրավունքների պաշտպանության միազգային օրվան նվիրված քայլարշավը: Այս տարի այն կրում է «Հնարավորություններդ անսահման են» խորագիրը: Քայլարշավն ու դրան հաջորդող երաժշտական ֆեստը, որը կսկսվի ժամը 15:00-ից Հս. Պողոտա 5 հասցեում, կազմակերպվել է «Ֆեմինիստ պլատֆորմ» նախաձեռնության կողմից:

Միջոցառումների նպատակն է տոնել մարտի ութն իր իրական բովանդակության շրջանակներում: Գաղտնիք չէ, որ Մարտի 8-ի տոնակատարությունը հասարակական գիտակցության մեջ ամրապնդվել է որպես կանանց հաճոյանալու, հաճելին մատուցելու օր, մինչդեռ այն բոլորովին այլ խորագիր ունի: Այս տարի մենք հավաքվում ենք` հիշեցնելու հասարակությանը, թե իրականում ինչ օր է մարտի ութն ու ինչի առթիվ պետք է շնորհավորենք միմյանց, ի դեպ` անկախ սեռից, քանի որ սա բոլորիս տոնն է, բոլորիս ձեռքբերումը:

Ֆեմինիստ պլատֆորմ նախաձեռնությունն իր համախոհ ընկերների հետ հանդես կգա նաև Երաժշտական ֆեստով: Ֆեստը հարթակ կտրամադրի նաև ստեղծագործողների համար, որոնք հնարավորություն կունենան ինքնաարտահայտվելու, բացի դրանից ֆեստի շրջանակներում ակնկալում ենք ունենալ նաև կապոեյրա մարտարվեստ-պարի ցուցադրություն և այլ հետաքրքիր նախաձեռնություններ:

Ֆեմինիստ պլատֆորմ

Այս խորագրի վերջին նյութերը