Լրահոս

06.03.2015 20:00


Գրպանահատին հայտնաբերել են Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում

Գրպանահատին հայտնաբերել են Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 5-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Հարություն Զ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.30-ին, թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում 1987 թ. ծնված Հայկանուշ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 49.000 դրամ և այցեքարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը