Լրահոս

07.03.2015 08:06


Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան մոտ 8 մ բարձրությունից ընկել է ձորակը

Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան մոտ 8 մ բարձրությունից ընկել է ձորակը

Մարտի 7-ին՝ ժամը 00.13-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 67 ՕՕ 700 պ/հ (վարորդ` Վ. Մ., ծնվ.1969 թ.) ավտոմեքենան Հ-10 միջհամայնքային ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 8 մ բարձրությունից ընկել հարակից ձորակը և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Վ. Մ.-ն, ուղևորներ Լ. Մ.-ն (ծնվ.1999 թ.) և Շ. Հ.-ն (ծնվ.1970 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել, Վ. Մ.-ն և Լ. Մ.-ն տեղափոխվել են Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:

Այս խորագրի վերջին նյութերը