Լրահոս

27.03.2015 10:15


Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներ. մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներ. մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից «Ռազմինֆոյին» հայտնի է դարձել, որ մարտի 26-ին հայկական ուժերի հետ շփման գծում սպանվել է Գերանբոյի շրջանի Սեֆիքյուրդ գյուղից զորակոչված պայմանագրային զինծառայող Քազըմով Էթիբար Խուդավի օղլուն։

Զինծառայողի մահվան մասին սոցցանցերում հայտնում է նաև նրա ծանոթներից մեկը։

Հարկ է նշել, որ սույն տեղեկությունը ժամը 20:30-ին տեղադրվել է նաև ադրբեջանական «Մուսավաթ» թերթի կայքում, սակայն քիչ անց այն հեռացվել է՝ մնալով հասանելի «Google» որոնողական համակարգի տվյալների բազայում։ Սա թերևս Ադրբեջանում բանակի կորուստների թեմայով հրապարակումների պաշտոնական արգելքի հերթական դրսևորման ապացույցն է։

Զինծառայողի մահվան մասին հայտնող և այնուհետև հեռացված հոդվածում նշվում էր, որ Սեֆիքյուրդ գյուղի բնակիչները հավաքվում են շեհիդի հոր (Քազըմով Խուդավի Աբդուլլա օղլուի) տան մոտ։

Հավելենք, որ 2015 թ. մարտ ամսին սա ադրբեջանական բանակի՝ Ռազմինֆոյի արձանագրած 9-րդ կորուստն է։

Մանրամասները՝ «Ռազմինֆոյում»։

Այս խորագրի վերջին նյութերը