Լրահոս

30.03.2015 08:16


Ջերմուկ քաղաքում բուք է

Ջերմուկ քաղաքում բուք է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում բուք է:

Ձյուն է տեղում Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր և Սպիտակ քաղաքներում:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը