Լրահոս

30.03.2015 10:44


Սյունիքի և Տավուշի մարզերում տեղում է ձյուն

Սյունիքի և Տավուշի մարզերում տեղում է ձյուն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Զանգեր-Սարավան և Նոյեմբերյան-Ջուջավան ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի և Արագած գյուղի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Սյունիքի և Տավուշի մարզերում տեղում է ձյուն:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը