Կարծիք

14.04.2015 11:56


Հանգի՛ստ թողեք Ռիվասին. վաղը կարող է ձեր հերթը գա

Հանգի՛ստ թողեք Ռիվասին. վաղը կարող է ձեր հերթը գա

Հայաստանում մի շատ վատ երևույթ գոյություն ունի, որը բնորոշ է բարդույթավորված, լավ ու վատի, արժանապատվության տարրական կանոնները խառնած հասարակություններին, երբ բոլորը որևէ մեկին թիրախ են ընտրում ու սկսում են ոչնչացնել: Մի ժամանակ Անժելա Սարգսյանին էին ոչնչացնում, հիմա թիրախ է ընտրված Եվա Ռիվասը, վաղը կընտրեն մեկ այլ մարդու:
Ժամանակին՝ 60-ականներին, մի երգիչ կար` Մարկ Արյան, Ֆրանսիայից եկել էր Հայաստան ու լավ էլ երգում էր: Հետո Թուրքիայում համերգ էր տվել ու մի քանի երգ թուրքերեն էր երգել: Այդ մարդուն սկսեցին համազգային կերպով ոչնչացնել. դարձրել էին ազգի թշնամի: 1988-ին էլ թիրախ էր ընտրվել դերասանահի Վիոլետա Գևորգյանը: Ողջ ազգը այդ խեղճ կնոջ վրա ինքնահաստատվում էր: Բառիս բուն իմաստով հալածում էին՝ մեծ ու փոքր, գրագետ ու անգրագետ:
Հիմա բոլորի պրոբլեմը Եվա Ռիվասն է դարձել. ամեն մեկն իր ոչնչացնող խոսքը պետք է ասի: Ամեն մի խոսքը տարբեր անկյուններով քննարկում են, ազգի արժանապատվությունը պաշտպանում այդ կնոջից:
Կին է, իր համար երգում է, ում դուրը գալիս է՝ թող լսի, ումը՝ ոչ, թող չլսի: Երաժշտական քննադատները, եթե այդպիսիք մնացել են, թող գնահատեն: Հիմա մի երկու տող է գրել, բոլորի ազգային արժանապատվությունը վիրավորվել է, բայց երբ ամեն օր հանրապետականներն իրենց ստորացնում են, կուլ են տալիս:
Հանգի՛ստ թողեք այդ կնոջը. վաղը կարող է ձեր հերթը գա:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը