Լրահոս

14.04.2015 14:02


Աշոտ Գրիգորյան. «Օսմանյան Թուրքիայից մինչ այսօր ոչինչ չի փոխվել այդ երկրում»

Աշոտ Գրիգորյան. «Օսմանյան Թուրքիայից մինչ այսօր ոչինչ չի փոխվել այդ երկրում»

Ապրիլի 10-ին Բրատիսլավայի «Դեվին» հյուրանոցի մեծ սրահում տեղի ունեցավ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի մամլոասուլիսը, որի հիմնական թեման էր Հայոց Ցեղսպանության 100-ամյա տարելիցը և արդարությանն ուղղաված հետագա տարիների անելիքը:

Ասուլիսին ներկա էին սլովակյան և եվրոպական մեծ ճանաչում ունեցող լրատվամիջոցների, այդ թվում պետական լրատվական խոշորագույն կառուցի՝ «TASR»-ի և մասնավորհայտնի լրատվական կենտրոնի՝ «SITA»-ի լրագրողները, դիվանագիտական ներկայացուցչությունների մամլո խոսնակները, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաևԵՀՄՖ Նախագահության անդամներ: Ասուլիսը համացանցով եթեր էր հեռարձակվում եվրոպական 23 երկներ:

Բացման խոսքում պարոն Գրիգորյանը նշեց.

«Ճիշտ հարյուր տարի առաջ բազմադարյան հայկական հողի վրա՝ Արևմտյան Հայաստանում, որն այդ ժամանակ գտնվում էր թուրքական բռնապետության ներքո, սպանվեցին և տեղահանվեցին մոտ մեկ ու կես միլիոն հայեր: Հետագայում պատմաբան, ազգությամբ հրեա գիտնական Ռաֆայել Լեմկինի կողմից այս կոտորածների հիման վրա սահմանվեց «ցեղասպանություն» եզրը որն էլ հետագայում դարձավ ՄԱԿ-ի կողմից ընդունված բազմաթիվ կոնվենցիաների հիմք: Սա քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որգնահատվեց նաև, որպես ոճիր ողջ մարդկության հանդեպ: Այս ոճիրը հատկապես ահավոր էր, ոչ միայ իր սահմռկեցուցիչ չափերի և անմարդկային ձևերի հետևանքով, այլևսարսափելի էր նաև հայ մշակույթի և հայտնի քաղաքական ու հասարակական գործիչների ծրագրավորված սպանդ կազմակերպելու առումով:

Հայ դպրոցականը կարդում է ազգի հանճարեղ գործիչների՝ Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Ատոմ Յարճանյանի /Սիամանթո/, Միսակ Մեծարենցի և այլոցհամաշխարհային բարձրագույն մակարդակ ներկայացնող գործերը, որոնց անվան տակ գրված են տարբեր ծննդյան թվեր և մեկ մահվան թիվ՝ 1915: Բնական է այսօրվա տասմիլիոնանոց հայ ազգի վերաբերմունքն այս ոճրի հեղինակների շուրջ, և բացառիկ անհասկանալի է այսօրվա Թուրքիայի ղեկավարության արձագանքն իրենց նախորդների կողմիցիրականցրած ցեղասպանության հարցում: Ինչ ,,վեհ նպատակներ,, է հետապնդում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, երբ հայոց վիշտը պղծելու և պղտորելունպատակով կազմակերպում է հենց այս տարի և հենց ապրիլի քսանչորսին մտածածին տոնակատարություններ ինչ որ մի ,,Գալիպոլիի ճակատամարտ,, անվան տակ: Արդյոք ուզումէ հաստատելու, որ ,,թուրքը մնում է թու՞րք,,: Այսինքն, Օսմանյան Թուրքիայից մինչ այսօր ոչինչ չի փոխվել այդ երկրում»։

Ասուլիսին առանձնահատուկ նշվեց այն հանգամանքը, որ իր բարձրության վրա գտնվեց Սլովակիան, սլովակ ժողովուրդը, որը խիզախորեն 2004 թվականին դատապարտեց Թուրքիային Հայոց Ցեղասպանության իրականացման համար, իսկ 2009 թվականին աշխարհում որպես առաջին պետություն կյանքի կոչեց Հայոց Ցեղասպանությունը ժխտողներիդեմ քրեական պատասխանատվություն նախատեսած օրենքը և այսօր էլ հանդիսանում է Եվրոպան պառակտող ուժերի դեմ պատվար

ԵՀՄՖ նախագահն իր խոսքում հատուկ նշեց, որ այսօր միջազգային հանրությունը չվարաներ և ընդուներ Հայոց Ցեղասպանության փաստն, ապա դժվար թե Թուրքիան իրականացներԿիպրոսում խաղաղ բնակչության սպանդը և Կիպրոսի զավթումն, ինչպես նաև վերջերս ողջ աշխարհի աչքի առաջ իրականացված քրիստոնյաների կոտորածները և սպանդըՍիրիայում, Իրաքում: Նույն կոնտեքստում նշվեց նաև ուկրաինական եղբայրասպան քաղաքացիական պատերազմի ահավոր հետևանքների մասին:

Այնուհետև պարոն Գրիգորյանը բարձրաձայնեց ԵՀՄՖ հետագա անելիքների` արդարության հասնելու ծրագրերի մասին.

- Այսօր Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը հայտարարել է հանուն արդարության, ճշմարտության և հայ դատիպահանջատիրության համար պայքարի սկիզբ, քանի որ Հայոց Ցեղասպանությունը սկիզբ է առել 1915 թվականին և այն տևել է մինչև 1923 թվականը, մենք հետագա 8 տարիներին նորթափով ենք սկսելու և շահելու արդարության վերականգմանն ուղղված այս մարտը:

Ասուլիսին առանձնակի հիշարժան էր Պաղեստինի դեսպանատան ներկայացուցչի ելույթը, որը հակիրճ խոսեց արաբական երկրներում ցեղասպանությունից հետո ձևավորվածհայկական գաղութների և նրանց հսկայական արժեքի մասին, տվյալ երկրների զարգացման հարցում: Դեսպանորդը հատկապես կարևորեց, արաբ քրիստոնեաների հետ հայգաղութների կապերը և բացառիկ դրական ազդեցությունը, նշելով, որ Հայոց Ցեղասպանությունը դա պանթուրքական քաղաքականության արդյունք էր, և ոչ թե մուսուլմանականանհանդուրժողականության:

Այնուհետև տեղի ունեցավ հարց ու պատասխաններ, որի ընթացքում էլ պարոն Գրիգորյանը հայտարարեց իր և համախողների կողմից ՊԱՆԱՊ- խաղաղության ալիանս քաղաքականհետազոտությունների համաեվրոպական կենտրոնի գործունեության մասին: Նշվեց, որ այս կենտրոնը, որի համանախագահներն են Աշոտ Գրիգորյանը և Յան Չառնոգուրսկին /Սլովակիայի առաջին վարչապետ/ և անդամների կազմում ընդգրկված են եվրոպական համար առաջին մեծության գործիչներ՝ արևմտաեվրոպական

Այս խորագրի վերջին նյութերը