Լրահոս

17.04.2015 22:12


Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»–ը Սպիտակ-Երևան ավտոճանապարհին շրջվել է հարակից ձորակը

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»–ը Սպիտակ-Երևան ավտոճանապարհին շրջվել է հարակից ձորակը
Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը:
Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են:
Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասի Թովմասյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արտյոմ Գերասի Թովմասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՀՀ ՊՆ
Լուսանկարը՝ Ալեն Գրիգորյանի

Այս խորագրի վերջին նյութերը