Լրահոս

25.04.2015 19:10


Հրդեհ է բռնկվել Այգեձորի երկհարկանի տներից մեկի առաջին հարկում

Հրդեհ է բռնկվել Այգեձորի երկհարկանի տներից մեկի առաջին հարկում

Ապրիլի 25-ին, ժամը 17.21-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Այգեձոր գյուղի երկհարկանի տներից մեկի առաջին հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեձոր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում:

Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են 1929 թ. ծնված Վ. Թ.-ի կիսաայրված դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը