Աշխարհ

27.04.2015 10:27


Իսրայելն ու ԱՄՆ–ն ավիահարվածներ են հասցրել Սիրիային

Իսրայելն ու ԱՄՆ–ն ավիահարվածներ են հասցրել Սիրիային

Իսրայելի օդուժը ռմբակոծել է Սիրիայի սահմանին տեղակայված զինյալների խմբավորման դիրքերը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ հավելելով, որ զինյալները փորձում էին ռումբ տեղարդել։

«Ահաբեկիչներից 4–ը պայթուցիկ սարք է տեղադրել Մաջալ–Շամսի դարպասի մոտ, և իսրայելական ինքնաթիռը կրակահերթ է բացել նրանց վրա, ինչի արդյունքում վերջինները մահացել են»,–ասել է Իսրայելի զինվորականներից մեկը։

«Reuters»–ը նաև նշում է, որ ԱՄՆ–ը 23 ավիահարված է հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ։

Նշվում է, որ 7 ավիահարված հասցվել է Սիրիայի և 16՝ Իրաքի զինյալների դիրքերի ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը